Այո, Եկեղեցին կենդանի օրգանիզմ է, բարեկարգության կարիք ունի միշտ: Սակայն օվկիանոսը դրսից մաքրել անհնար է, մանավանդ որ այն ինքն իրեն մաքրելու անբացատրելի հատկություն ունի: Նույնը վերաբերում է մանավանդ Հայ Եկեղեցուն:
Ասում են՝ «մենք Տիրոջը չենք դավել, քանզի Տերը Քրիստոսն է»: Բողոքականություն բուրող այս հաստատումը ձեր դեմ է աշխատում: ՈՒրեմն Տերն անկարո՞ղ է Իր Եկեղեցին բարեկարգել և օգնության է կանչել ձեզ և ինչ որ «մոլագարի», որ իրեն Լյութերի տեղ է դրե՞լ․․.
Վեհափառի հետ կարելի է և պետք է լինել գուցե հաճախ անհամաձայն, սակայն անհնազանդ՝ երբեք:
Այս տարրական ճշմարտությունն էլ չգիտեք, սակայն բարեկարգության մասին եք խոսում:
Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆ